|
Շահախաբեություն և Ինքնապաշտպանություն |
||
|
|
||
|
|
|
|
|
Կայքը վերջին անգամ թարմացվել է 25.06.2006թ. |
|
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Վախ և խուճապ
Նրանք, ովքեր պնդում են, որ չունեն վախի զգացում, նախ և առաջ խաբում են իրենք իրենց։ Վտանգի ժամանակ մարդու մոտ առաջացող վախի զգացումը բնական երևույթ է։ Այդ պահին գործում է ինքնապահպանման բնազդը՝ վտանգավոր իրավիճակի ազդանշանային համակարգը։ Վախը կենտրոնացնում է ֆիզիկական ուժը, ուշադրությունը, օգնում է դուրս գալ անելանելի իրավիճակներից։
Խուճապահար մարդիկ կորցնում են անհատական արժանապատվությունը և վերածվում կործանարար ամբոխի մի մասի, որը չի կարողանում կառավարել իր գործողությունները։ Կուրորեն գործող ամբոխը կարող է մեծացնել վտանգը։ Իրական վտանգի մասին պատկերացման բացակայությունը բազմիցս բերել է չմտածված գործողությունների, ինչպիսիք են թռիչքները վերին հարկի պատուհաններից։ Այդպիսի պահերին դա թվում է պակաս տանջալից, քան սպասել օգնության կամ փրկության այլ միջոցներ փնտրելը։ Գոյատևելու համար անհրաժեշտ է միշտ լինել հոգեբանորեն նախապատրաստված։ Այդպիսի մարդը գտնվում է ավելի լավ պայմաններում, և նրա հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Ծայրահեղությունների ժամանակ հարկավոր է. - արագ որոշուների կայացնել. - կարողանալ իմպրովիզացնել. - միշտ և անդադար վերահսկել սեփական անձը. - կարողանալ տարբերակել վտանգը. - կարողանալ տարբերակել մարդկանց. - լինել անկախ և ինքնակամ. - լինել ամուր և ինքնավստահ, երբ հարկավոր է, բայց նաև իմանալ ենթարկվել, երբ անհրաժեշտ է. - սահմանել և իմանալ սեփական հնարավորությունները և չհիասթափվել. - ցանկացած իրավիճակում փորձել գտնել ելքը։
Երբեք չհանձնվեք, չէ որ խաղադրույքը շատ բարձր է, որպեսզի զիջել՝ չփորձելով բոլոր հնարավոր միջոցները։
|
|
|
|
||||
|
<Նախորդ< |
||||