Հարսանեկան Ավանդույթները Դանիայում

XIX դարում ամբողջ գյուսական կյանքը որոշվում և օրինակարգվում էր հասմայնքի կողմից: Իր հերթին համայնքի ներսում կային մի քանի խմբավորումներ` գյուղական չքավորության, ամուսնացած գյուղացիների, ամուրի երիտասարդների` առանձին տղաների և աղջիկների:

Տղաների միավորման կարևորագույն խնդիրն այն էր, որ նրանցից յուրաքանչյուրը 1 տարով ստանար աղջիկ: Տղաներին անվանում էին “փողոցային վարազ”, աղջիկներին`
“ փողոցի գառնուկ”: “Գառնուկները” բաշխվում էին տղաների մեջ խաղերի, պարերի մեջ ընկերակցելու համար: Դա նպաստում էր երիտասարդների մտերմացմանը և հաճախ հանգեցնում նշանադրության: Երիտասարդների խմբավորումնրը հավաքվում էին խաղերին և տոներին` զատիկին, սուրբ ծննդին և այլն:

Երբ որ երիտասարդները ամուսնության որոշում էին ընդունում և ստանում էին աղջկա հոր համաձայնությունը, գալիս էր կուլմիացիոն պահը` նշանդրեքը:
Երիտասարդները միացնում էին ձեռքերը, ծնողները իրենց ձեռքերը դնում էին վրայից և ցանկանում երջանկություն: Այնուհետև փեսացուն և հարսնացուն վկաների ներկայությամբ փոխանակվում էին “սիրո նվերներով”, որից հետո կազմակերպվում էր համաձայնության ավանդական ճաշկերույթը: Նշանդրեքը օրինականացնում էր իրենց կապը և ուղեկցվու էր փեսացուի և հարսնացուի համատեղ ապրելով:

Սովորավար հարսանիքը կազմակերպվում էր աշնանը, բերքահավաքից հետո: Հարսանեկան նախապատրաստություններին մասնակցում էին ոչ միայն ամուսանացողների ընտանիքները այլ նաև համայնքի շատ անդամներ: Հարսնիքի օրվա մասին հայտնում էր “հրավիրողը”: Դա բավականին հարգված դեմք էր և նրա ծառայությունները վճարվում էին: Հրավիրվողները “հրավիրողին” հյուրասիրում էին գինով, փող էին տալիս:
Հարսանիքը առաջին օրը , որպես կանոն ուրբաթ օրն էր, սակայն կարող էին նշանակել ցանկացած այլ օր, բացի երկուշաբթի օրվանից, որը նման արարողության համար համարվում էր անհաջող օր:
Հարսանիքը անց էին կացնում հարսնացուի տանը:
Հարսանիքը սկսվում էր փեսացուին հարսի տուն ուղեկցելով: Հարսնացուին տանը կամ եկեղեցու ճանապարհին հանդիպելուց հետո նրանք շքախմբով շարժվում էին դեպի եկեղեցի: Միավորված հարսանեկան շքախումբը իրենից ներկայացնում էր 20-30 սայլեր:
Հարսանիքին պատրաստվելիս հարսնացուն կարևոր ուշադրությունը կենտրոնացնում էր զգեստի վրա: Նա գնում էր ամուսնանալու սպիտակ ժանյակներով պատված սև շորով:
Եվ միայն առաջին համաշխարհային պատերազմից հետո Դանիայում տարածում ստացավ սպիտակ ամուսնական զգեստը:
Շքախումբը եկեղեցուն մոտենալիս սկսում էին զանգել եկեղեցու զանգերը, միաժամանակ հնչում էր երաժշտությունը: Ըստ ավանդության աղմուկը նորապսակներին պահպանում էր չար ուժերից: Հարսնացուի տուն վերադառնալուց հետո սկսվում էր խնջույքը: Բայց նախ պետք էր տեղավորել հյոււրերին հարսանեկան սեղանի շուրջը: Սովորաբար հարսանիքները բավականին մարդաշատ էին լինում և հյուրերին պետք էր տեղավորել ըստ համայնքում նրանց զբաղեցրած դիրքի: Եվ միևնույն է չկար հարսանիք, որ այդ հարցում դժգոհություններ չլինեին: Ընդունված էր դրսում հյուրասիրել աղքատներին, չքավորներն, ուտելիք տանել հիվանդներին, հարևաններին` որոնք հրավիրված չէին:
Ուտեստները հյուրասիրվում էին որոշակի հաջորդականությամբ: Սեղանը սովորաբար լինում էր շատ առատ և խնջույքը տևում էր 15-19 ժամ: Լինում էր այնպես, որ հարսանիքից հետո մարդիկ սնանկանում էին:

Սկսած XIX դարից խնջույքի պարային մասը սկսվում էր հարսնացուի պարով, որի ընթացքում տան կողքերից հրացաններով կրակում էին: Կեսգիշերին մոտ ընդմիջում էին հայտարարում և հյուրերը գնում էին հանգստանալու: Նրանց փոխարինում էին խնջույքը սպասարկողները: Հարսի և փեսայի եզրափակող պարը ամենակարևորն էր: Նրանք պարելով “ամուրիների” խումբը լքում էին միանալով “ամուսնացածների” խմբին: Ընդ որում ամեն մի խումբ փորձում էր գերի վերցնել փեսացուին և հարսնացուին: Եթե “ամուսնացածների” խումբն էր գերի վերցնում ապա այն ավարտվում էր կռվով:
Պարերի ավարտից հետո ջահով փեսացուին և մոմով հարսնացուն հարազատները ուղեկցում էին մինչև հարսանեկան մահճակալ: Համաձայն ավանդույթի ուղեկցելը և լույսը նորապսակներին պահպանում էին չար ուժերից: Ամուսնական առաջին գիշերից հետո միայն ամուսնացողներին անվանում էին ամուսիններ:

Գյուղական մեծ հարսանիքը սովորաբար տևում էր 3 օր, իսկ ապահովված մարդկանց մոտ այն կարող էր տևել նույնիսկ 1 շաբաթ:

Դանիայում XIX դարի վերջերում և ի սկզբներում հարսանիքը համարվում էր ոչ միայն 2 ընտանիքների գործը այլ ամբողջ համայնքինը: Դա սոցիալական երևույթ էր:
Ինչպես նշվեց ճաշկերույթը կազմակերպվում էր հրավիրվածների միջոցներով և տևում էր մի քանի օրից մինչև 1 շաբաթ:
XX դարում դրան փոխարինեց սովորական`տան պայմաններում կազմակերպվող հարսանիքը: