Հարսանեկան Ավանդույթները Նորվեգիայում

Նորվեգացիները ամուսնությունը դիտում էին պրակտիկ տեսանկյունից:Համաձայն նորվեգական ինավունքի ժառանգությունը,ամբողջ կարողությունը փոխանցվում էր մեծ տղաին:Իսկ,եթե ընտանիքում միայն աղջիկներ էին ,ապա նրանցից ամենամեծ աղջկան:Ինչպես սկանդինավյան այլ երկրներում,Նորյեգիայում լայն տարածում էին գտել մինչամուսնական կապերը:Հաճախ  երիտասարդները ապրում էին միասին մի քանի տարի,ունենում էին մեկ երկու երեխաներ մինչ ամունանալը: Մեծ քանակ էին կազմում ապօրինի երեխաները:

Ծնողները  չէին անհանգստանում դստեր օժիտոյ `հիմնվելով դստեր ինքնուրույնությանը:

Միջնադարում երեխաներին նշանադրում էին մանուկ հասակում:Այդպիսի նշանադրությունը անհնար էր խզել:Երբ լրանում էր 14 տարեկանն,երեխաներին թույլատրվում էր ինքնուրույն խզել նշանադրումը այն դեպքում ,երբ աղջիկը մնում էր օրիորդ:

19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում նշանադրության ժամանակ հաշվի էր առնվում տղաի և աղջկա ծանոթությունը:Սովորաբար տղան պետք է համաձայնություն ստանար ոչ միայն ծնողներից,այլ ամբողջ բարեկամությունից: Խոսք ուզելու արարողությունը կազմակերպվում էր գեզեցիկ:Աղոթելուց և հյուրասիրություններից օգտվելուց հետո,նրանք ճանապարհ էին ընկնում սայլերով,նավերով կամ ոտքով`կախված տարածությունից և եղանակից:Առաջիկա արարողության լուրը տարածվում էր ամբողջ գյուղով`հրացանների և զանգակների ղողանջի միջոցով:Բոլոր խոսակցություններից հետո,կանչում էին աղջկան`իր որոշումն իմանալու համար: Լսելով բարի լուրը գյուղի երիտասարդությունը շտապում էր աղջկա տուն:Տանը բոլորին հյուրասիրում էին,այնուհետ սկսում պարել և խաղալ:Կողմերը պայմանավորվում էին նշանադրության համար:Ոչ հաճախ էր դրան հետեվում ամուսնական կյանքը:

Փեսան հարսնացուին նվիրում էր նվերներ`որպես ին մտադրությունների երաշխիք: Հարսնացուն իր հերթին նվիրում էր նվերներ փեսայի բարեկամներին:Այնուհետ որոշվում էր հարսանիքի օրը:

Հարսանեկան արարողության կազմակերպչական հարցերին մասնակցում էր ամբողջ համայնքը,քանի որ  300 հոգու հյուրասիրությունը մեկ ընտանիք չէր կարող կասմակերպել:Հարսանիքը տևում էր 2-ից 7 օր:Ամեն օր ուներ իր նշանակությունը:Եկեղեցում ամուսնանալուց  հետո հաճախ զույգերը բնակվոևմ էին իրենց իսկ տանը:Որպես օրենք դա տղայի տունն էր:Հարսանիքի ընթացքում հարսնացուն իրեն շատ անհարմար էր զգում,քանի որ պարտավոր էր կրել գլխին ահռելի մեծ և ծանր արծաթյա թագ:

Հյուրասիրում էին այսպես կոչված  “հարսնացու ապուր’’,որը պատրաստվում էր սերուցքով և հացաhատիկով:Ապուրը մատուցվում էր հարսնացու զգեստափոխվելուց հետո:Հարսնացուն այնուհետ կրում էր ամուսնացած կնոջ զգեստ:Ապուրի մատուցման հետ կապված  մի շարք ավանդույթներ կային, որոնցից էր ապուրի դիմաց գումար պահանջելը:

Խնջույքի վերջում հյուրասիրում էին հարսնացու պանիրը:Հարսնացուն պարտավոր էր  բոլոր հյուրերին պանիր կտրել ,հյուրասիրել յուրաքանչյուրին պանրի կտոր:

Խնջույքի սկզբում և  վերջում զույգին նվիրում էին նվերներ:Սեղանին դրվում էր փայտյա աման,որի մեջ հյուրերը դրամ էին թողնում:

 Այսօր նորվեգական հարսանիքը նշվում է բավականին համեստ,փոքրաքանակ հյուրերով` ընտանիքում:Այն նման ` խնջույքի: