Հարսանեկան Ավանդույթները Պորտուգալիայում

Պորտուգալիայում, ըստ ավանդույթի, հարսնացուի ամուսնական տարիքը 16 տարին է, իսկ փեսացուինը` 19 տարին:  Եթե աղջիկը և տղան փոխհամաձայնյության էին գալիս, ապա հասարակության կողմից համարվում էինհամաձայնված”: Եվ այդուհետև նրանք կարող էին գումար կուտակել ինքնուրույն կյանքի և ուսման համար:

Ընդ որումհամաձայնվածզույգը փոխանակվում էր իրենց կենսամակարդակին համապատասխան նվերներով: Ամենից հաճախ միմյանց նվիրում էին մատանիներ, ասեղնագործ թաշկինակներ (թաշկինակի դիմաց ենթադրվում էր դրամով փոխհատուցում, որպեսզի չլացեն): Սրբապատկերներ նվիրելու դեպքում, չէր ենթադրվու ձեռքից ձեռք փոխանցելը, ստացողին ուղղակի ասում էին, թե որտեղ է պահված նվերը, որպեսզի վերջինս ինքնուրույն վերցնի:

Հարսանիքը նախորդող շաբաթվա ընթացքում նորապսակները միասին այցելում էին  ընկերներին և հարևաններին` հրավիրելով հարսանիքին: Հարսնացուն տանում էր զամբյուղ, ընդ որում անպայման նորը: Զամբյուղը ծածկված էր թաշկինակով և լցված հացաբլիթներով, որոնք հարսնացուն բաժանում էր հրավիրվածներին: Հարսանիքին մասնակցելու մերժումը կարող էր արդարացվել միայն վատառողջ լինելու պարագայում: Այս դեպքում հրավիրվածը  պետք է նվիրեր սպիտակեղեն, սփռոց, սրբիչ, ծածկոց կամ ուղղակի կտորեղեն:

Եթե հարսանիքի համար խոչընդոտներ չկային, ապա հարսնյաց հանդեսը նշանակվում էր շաբաթ օրը: Այդ օրը` առավոտյան ամուրի երիտասարդները ծաղիկներով պատված կամար էին կառուցում այն տան դիմաց, որտեղ բնակվելու էր զույգը: Փեսացուն հագնում էր սև կամ մոխրագույն կոստյում: Եթե կյանքի ընթացքում կոստյումը չէր մաշվում, ապա նրան հենց այդ նույն կոստյումով էլ թաղում էին: Հարսնացուն հագնում նորաձև զգեստ և անպայման կրում էր սպիտակ գլխաշոր: Հյուսիսային գավառներում երկար ժամանակ պահպանվել էր սովորություն համաձայն որի  հարսնացուն կրում էր իր ունեցած ամբողջ ոսկեղենը: Ընդ որում ամուսնական զգեստը հետագայում դառնում էր նաև թաղման զգեստ:

Շատ հետաքրքիր է այն, որ ամուսնական շքախումբը պարբերաբար կանգ էր առնում կամարների տակ: Կամարներից խնձորներ և կիտրոններ էին կախված լինում: Հարսնացուն վերցնում էր կիտրոնը, իսկ փեսացուն` խնձորը: Այնուհետև նրանք փոխանակվում էին իրենց մրգերով: Կիտրոնը ամուսնական կյանքը պետք է դարձներհամեղ”, իսկ խնձորը հարսնացուին զգուշացնում էր գայթակղության չտրվելու: Գրեթե ամբողջ Պորտուգալիայի տարածքում դեպի եկեղեցի և  հետ գնում էին ոտքով: Ճանապարհին շքախումբի անդամները աղմկում էին, գոռում գոչում, կատակում:

Հարսանյաց հանդեսը կազմակերպում էին և այժմ էլ կազմակերպում են այն ծնողները, ում մոտ որ ապրելու էր զույգը:  Կախված ապահովվածության մակարդակից խնջույքը լինում էր 2 տեսակի`

  • Չոր հարսանիք”, որի ընթացքում են քաղցրավենիք, գինի և թեթև խորտիկներ և

  • Փքված հարսանիք”, որը ներառում էր նաև մսեղեն:

Հարսանյաց սեղանի զգալի մասը ապահովում էին հյուրերը ուղարկելով գինի, այծի միս, հավի ճտեր, հաց և այլն: Համաձայն ասացվածքիՈվ գնու է հարսանիք, ինքն է տանու ուտելիք”: Ծնողների համար շատ կարևոր էր պահեստավորել գինու մեծ պաշարներ, քանի որ եթե գինին վերջանար հարևանները երկար կհիշեցնեին այդ թերացումը:

Խնջույքի միջնամասում նորապսակների վրա լցնում են կոնֆետներ և նուշ: Խնջույքը ավարտվում է բավականին ուշ և նորապսակներին աղմուկ աղաղակով, կատակներով ուղեկցում են առանձնասենյակ: Կա ավանդույթ համաձայն որիամուսիններից նա ով առաջինը պառկի անկողնում, ով առաջինը կանջատի լույսը և ում մոմը եկեղեցում ավելի շուտ կհանգչի, ապա նա մյուսից շուտ կմահանա: