Հարսանեկան Ավանդույթները Շվեցիայում

Շվեդիայում 19-րդ դարի կեսերին կանանց ընձեռված էր ժառանգության հավասար իրավունքներ: Հարսի դիրքն ամուսնու ընտանիքում կախված էր նրանից, թե ում ձեռքում էր գտնվում տան տնտեսության ղեկավարումը: Եթե սկեսրարի, ապա հարսն իր ամուսնու հետ միասին պետք է կատարեր ամուսնու ծնողների ցանկությունը: Եթե գույքն ամուսինն էր ժառանգում, ապա նրա կինը դառնում էր տանտիրուհին, իսկ ամուսնու ծնողները ընկնում էին կախվածության մեջ:

Հարսանիքից հետո երիտասարդ զույգը առանձին տուն էր զբաղեցնում: Հարսի և փեսայի ընտրությունը նախևառաջ կախված էր կողմերի ունեցվածքային իրավիճակից, իսկ ամուսնության հաստատումը նշանակում էր երկու “սերունդների” միավորում: Այդ է պատճառը, որ ծնողներն նախօրոք Էին պայմանավորվում իրենց երեխաների հետագա ամուսնության մասին:

Երիտասարդությունը ծանոթանում էր տոների ժամանակ: Ամռանն աշխատանքից հետո շաբաթ և կիրակի օրերին կազմակերպվում էին պարեր: Նորմալ էր համարվում, երբ երիտասարդը աղջկան տուն էր ուղեկցում, նրան սեր էր խոստովանում և գիշերը նրա մոտ էր անցկացնում: Գիշերը մնալու սովորույթը կոչվում էր “ամուսնական գիշեր” կամ “ընկերակցության մահճակալ”: Ինչպես մինչամուսնական հարաբերությունները, այնպես էլ մեծ թվով ամուսնությունից դուրս երեխաները հանդիսանում էին շվեդական հասարակության հատկանշական առանձնահատկությունը:

 Եթե աղջիկը հավանում էր երիտասարդին, վերջինս կարող էր նրան այցելել բավականին երկար ժամանակով շաբաթ և կիրակի օրերին` երբեմն մի քանի տարիների ընթացքում: Ընդհանրապես շուտափույթ ամուսնությունը հարգի չէր:

Դարերից ի վեր գալիս է հարսին փախցնելու սովորույթը: Սկանդինավյան ռազմիկի համար ստորացուցիչ էր համարվում բարեհամբյուր լինելն ու աղջկան ուշադրության նշաններ ցույց տալը: Նա նախընտրում էր սպասել մինչև իր ընտրյալի ամուսնության պատրաստվելը և հարսանեկան խնջույքի ժամանակ փախցնել նրան: Այնուհետև նույն գիշերը նա խնջույքը կազմակերպում էր իր տանը:

Հարսանիքի պատրաստությունը բազմաթիվ սովորույթներից և ծիսակատարություններից Էր կազմված: Դրանք կապված էին ամուսնության, նշանդրեքի, եկեղեցում կատարված հայտարարության հետ, հարսանիքի անցկացման և հրավերների նախապատրաստություններով, հարսի և փեսայի ընկերներին հրաժեշտ տալով:

Երիտասարդ ընտանիքն առանձին տանը բնակվելու ավանդույթը պահպանվում է մինչ մեր օրերը: Այսօր Շվեդիայում շատ ընտանիքներ ապրում են առանց քաղաքացիական ամուսնության գրանցման: Նրանք, ովքեր ամուսնանում են եկեղեցում, կողմնակից են հետևյալ արարողակարգին.

Եկեղեցական ծիսակատարությունից հետո երիտասարդները մտնում են սենյակ, որտեղ արդեն առանց որևէ արարողության քաղաքացիական ծառայությունը գրանցում է նրանց ամուսնությունը, իսկ հյուրերն արդեն եկեղեցուց դուրս սպասում են նորապսակներին: Նրանց դուրս գալուն պես, սկսում են աղմկոտ ու ուրախ շնորհավորել, համբյուրել, “երկնային մանանա” շաղ տալ նրանց վրա և լուսանկարել:

Հարսնացուն պետք է իր ծաղկեպսակը գլխի վերևով գցի չամուսնացած ընկերուհիների ամբոխը, և ում վրա որ այն ընկնի, նա էլ հաջորդն է ամուսնանալու: Իսկ մոտակա ժամանակներում ամուսնանալու է այն տղամարդը, ում վրա որ ընկնի հարսնացուի անձնական իրերից որևէ բան, որը գցելու է փեսացուն: Իսկ որպեսզի գցի այն, նախ պետք է հանի հարսնացուի վրայից: Փեսացուները կարծում են, որ հարսնացուի մոտ ամենից ոչանհրաժեշտ պարագան հանդիսանում է կիսավարտիքը և, փորձում են այն հանել: Հարսնացուներն էլ այդ փորձություններից հնարամտորեն դուրս են գալիս:  Որոշ հնարամիտները դիտմամբ կիսավարտիքին ամրացնում են բարակ մի գեղեցիկ ժապավեն, փեսացուներն էլ այն հանում ու գցում են: Երիտասարդ տղաներն ու աղջիկները քրքիջով են հետևում այդ տեսարանին:

Այնուհետև բոլորն ուղևորվում են ճաշկերույթին/բանկետին: Շվեդական հարսանիքի ժամանակ նվերներն առանձին սենյակում են դրվում, իսկ հետո յուրաքանչյուրը “խաղեցնելով” այն նվիրում է նորապսակներին: Ճաշկերույթն ավարտվում է կեսգիշերին, և մեծահասակները տներով են գնում: Իսկ երիտասարդությունը գնում է նորապսակների տուն և ավելի ոչ հարկադրական միջավայրում հարսանիքը շարունակվում է մինչ լուսաբաց: Արթնանալուն պես նորապսակներն այցելում են ծնողներին: Այնտեղ արդեն հավաքվում է միայն մոտիկ բարեկամությունը: